ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երկու զույգերն էլ հայտնի են

Երկու զույգերն էլ հայտնի են
03.02.2015 | 12:24

Ֆուտբոլի աֆրիկյան ազգերի գավաթի մեկ քառորդում Կոտ դ’Իվուարի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ալժիրի ընտրանուն ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրան սպասում է մրցակցություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի հետ, որը 4:2 հաշվով հաղթել էր Կոնգոյի ընտրանուն: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Գվինեայի հավաքականին 3:0 հաշվով պարտության մատնած Գանան ու Հասարակածային Գվինեան (լրացուցիչ ժամանակում հաղթել են թունիսցիներին): Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է Հասարակածային Գվինեայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ